ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ Է ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նոր առանձնատուն է գնել Շվեյցարիայում՝ Սեն-Սյուլպիսում, եւ պատրաստվում է տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու: Լճից ոչ հեռու գտնվող հողամասն ու առանձնատունը ներկայում վերանորոգվում են: Ազնավուրը նախատեսում է նաեւ լողավազանի եւ երկրորդ տան շինարարությունը, որը կսկսվի հունիսին: Տան շինարարությամբ եւ կահավորմամբ զբաղվում է երգչի կինը: Ազնավուրի որդիներից մեկն արդեն ապրում է Սեն-Սյուլպիսում: Ի դեպ, մի քանի օրից աշխարհահռչակ շանսոնյեն կնշի իր ծննդյան 88-ամյակը:




Լրահոս