Ամերիկացի դեռահաս Ջեյլեն Ֆրայբերգը, ով ուրբաթ օրը կրակոցներ էր արձակել Վաշինգտոնի դպրոցական ճաշարանում, իր զոհերին հատուկ հրավիրել էր լանչի, պարզել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Սյեթլ քաղաքից դեպի հյուսիս գտնվող Մերիսվիլլ քաղաքում։ 15-ամյա Ջեյլինը կրակ է արձակել է իր հինգ համադասարանցիների ուղղությամբ, որոնք նստած էին մի սեղանի շուրջ, այնուհետև ինքնասպան է եղել:
14-ամյա աղջիկը տեղում մահացել է, աշակերտուհիներից ևս մեկը ստացած վնասվածքներից մահացել է շաբաթ օրը։ Եվս երեք դեռահասներ գտնվում են հիվանդանոցներում, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, տեղեկացնում է BBC-ին: