ՍՊԱՍԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԻՆ ԿԱՄ ՀԵՌԱԳՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Վերջինս համոզմունք է հայտնել, որ իրենց համագործակցությունը կշարունակվի, ու կպահպանվեն բարեկամական կապերը: Մեդվեդեւը Սարգսյանին շնորհավորել է ՀՀ խորհրդարանական ընտրություններում ձայների համոզիչ մեծամասնությունը ստացած, նրա գլխավորած ՀՀԿ-ի հաղթանակի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը մնում են լավ բարեկամներ եւ դաշնակիցներ:
Թվում է, թե ՌԴ վարչապետն այս խոսքերով Սերժ Սարգսյանին անվերապահ աջակցություն է հայտնել: Բայց իրականում նա որեւէ լուրջ բան չի ասել: Բոլորն են հիշում, որ 2009 թվականին ՌԴ-ի կողմից տրված 500 մլն ԱՄՆ դոլար վարկից հետո «մեծ եղբայրը» որեւէ լուրջ հարցով «ձեռք չի մեկնել» «կրտսեր եղբորը»՝ միայն բավարարվելով մեդալներ, հեռագրեր ու նամակներ ուղարկելով: Ու քանի դեռ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի նախաձեռնած ԵվրԱզԷս-ին իր համաձայնությունը փաստացի չի տվել, մեր երկիրը ՌԴ-ից կշարունակի ստանալ միայն հեռագրեր ու մեդալներ:




Լրահոս