ՄՆԱԼՈՒ Է ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նախօրեին չէր բացառել ՀԱԿ կազմից իրենց դուրս գալը՝ ասելով, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի կուսակցության ներսում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, նրա կուսակցության քաղխորհրդի անդամները դեմ են նման զարգացումներին, եւ կուսակցության քաղխորհրդի նիստում Հովհաննիսյանին հազիվ թե հաջողվի նման որոշում ընդունել: Լիբերալ կուսակցության քաղխորհրդի անդամ, նկարիչ Վահրամ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք նման հարց չեն քննարկել, իսկ մամուլում Հովհաննիսյանի հայտարարությունները նրա սեփական տեսակետն են եղել: «Ես եղել եմ ու շարունակելու եմ մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ: Այսօր Տիգրան Պասկեւիչյանն էր հայտարարություն տարածել. «Հայաստանում կա մեկ ընդդիմություն: Անունը՝ Հայ ազգային կոնգրես: Միակը, որն իրականում պայքարում է ավազակապետության դեմ»: Ես կրկնում եմ այդ հայտարարությունը: Ես պայքարում եմ Կոնգրեսի կազմում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Ու վստահ եմ՝ մենք հաղթելու ենք»,-նշեց նա:




Լրահոս