ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԲԱՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով մայիսի 6-ին կայացած Ազգային Ժողովի ընտրությունների մասին, հայտարարեց, որ դրանք պատշաճ մակարդակով են անցել: «Դա է իմ գնահատականը, ցանկացած ժամանակ կարող են լինել բացթողումներ, բայց դա յուրաքանչյուր երկրում էլ կարող է լինել, սակայն ընդհանուր առմամբ ընտրությունները բարձր որակի էին, իսկ ինչ վերաբերում է արդարությանը, ապա մի խոսք կա՝ ով որ ընտրություններին պարտվում է, այդ ընտրություններն իր համար երբեք արդար չեն»,-նշեց Հարությունյանը: Իսկ ինչո՞ւ են բոլոր կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, դժգոհ: Հարցին՝ նույնիսկ բացթողումնե՞ր չեն եղել այդ «բարձր որակի» ընտրություններում, Հարությունյանը պատասխանեց. «Մանր-մունր բաներ են»:




Լրահոս