Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի և ռոք-երաժիշտ Քրիս Մարտինի աստղային զույգը բաժանվել է 4 ամսվա մտերմությունից հետո: Բաժանումից որոշ ժամանակ առաջ Coldplay-ի մենակատարը հանդիպել է իր նախկին սիրեցյալի հետ, սակայն լրատվամիջոցներում նրանց բաժանման պատճառների հետ կապված այլ լուրեր էլ են պտտվում:
Ջենիֆեր Լոուրենսն ու Քրիս Մարտինը սկսել են հանդիպել հունիսին. այդ ժամանակ նրանց հաճախ էին միասին տեսնում համերգների ժամանակ: Դերասանուհու տատիկը պատմել էր լրագրողներին, որ սիրահարների ընտանիքներն արդեն ծանոթացել են: Մի քանի օր առաջ պապարացիները Քրիս Մարտինին տեսել են իր նախկին ընտանիքի հետ ընթրելիս:
Երաժիշտը հանդիպել է նախկին կնոջ՝ Գվինեթ Փելթրոուի և իրենց երկու երեխաների հետ: Այդ պահին Լոուրենսը մեկ այլ տեղ էր ընթրում: Դերասանուհին իր ծանոթներից չի թաքցնում նոր հարաբերությունները հոլիվուդյան պրոդյուսերներից մեկի հետ, տեղեկացնում է filmpro-ն: