ՍԵԼԱՎՆ ԱՎԵՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանի տեղեկացմամբ՝ օրերս տեղացած կարկուտի ու սելավի հետեւանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել գյուղի 660 տնտեսությանը պատկանող ցանքատարածությունները: Սելավը քշել-տարել է վերջին տարիներին խճապատված փողոցների խիճը, առաջացրել մեծ փոսեր: Սարում սելավի հետեւանքով ժայռից ընկել եւ սատկել են համայնքի բնակիչ Օնիկ Հախվերդյանի 4 կովերը: Համայնքի կրած վնասների մասին հաղորդվել է Տավուշի մարզպետարան:
Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանից տեղեկացանք, որ մայիսի 12-ին ավելի քան կես ժամ տեւած կարկուտի եւ սելավի հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասվել են գյուղի տնամերձ ցանքատարածությունները, ավերվել ներհամայնքային ճանապարհները, որոնք համայնքի միջոցներով բարեկարգվել էին ապրիլ ամսին: Սելավաջրերը ողողել են մի շարք բնակելի տների ներքնահարկեր: Համայնքի կողմից համապատասխան տեխնիկայի միջոցով ապահովվել է ճանապարհների անցանելիությունը: Իրավիճակի մասին հաղորդվել է Տավուշի մարզպետարան, համայնքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում, արձանագրում է վնասները: Հարցն այն է՝ արդյոք կառավարությունը հերթական անգամ բավարարվելու է բնության տարերքից գյուղացու կրած վնասներն արձանագրելով, թե տուժած գյուղացիներին պետության կողմից  որեւէ օգնություն կլինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս