Սեպտեմբերին Տաշքենդում ընթացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայկական սպորտի ժամանակակից պատմութայն մեջ առաջին անգամ Հայաստանի պատվիրակներից երկուսը՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ) միաժամանակ մեկ աշխարհի առջնությունում դարձան աշխարհի չեմպիոններ:
Իսկ մինչ նրանց, տարբեր տարիների հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ են դարձել ևս 20 հայազգի ըմբիշներ: Ահա այդ չեմպիոնների ցուցակը wrestling.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը՝
1.Արտյոմ Տերյան, 1953 թ,
2.Գուրգեն Շատվորյան,1953 թ,
3.Արամայիս Սայադով,1961 թ,
4.Նելսոն Դավիդյան, 1974 թ, 1975 թ,
5.Սանասար Հովհաննիսյան, 1981թ,
6.Բենուր Փաշայան, 1981 թ,1982 թ,
7.Լևոն Ջուլֆալակյան, 1986թ,
8. Վլադիմիր Մոդոսյան, 1986թ,
9. Մնացական Իսկանդարյան, 1990 թ, 1991 թ, 1994 թ,
10. Աղասի Մանուկյան, 1993 թ,
11.Ալֆրեդ Տեր–Մկրտչյան, 1994 թ,
12.Արայիկ Գևորգյան, 1995 թ,1997 թ, 1998 թ,
13.Սամվել Դանիելյան, 1995 թ,
14. Մխիթար Մանուկյան, 1998 թ, 1999 թ,
15. Վաղինակ Գալստյան, 2001թ,
16.Արա Աբրահամյան, 2001 թ, 2002 թ,
17.Արամ Մարգարյան, 2002 թ,
18.Արմեն Նազարյան, 2002թ,2003 թ, 2005 թ,
19. Վարդերես Սամուրղաշև, 2002 թ, 2005 թ,
20.Դավիթ Սաֆարյան, 2013 թ,
21.Արսեն Ջուլֆալակյան, 2014 թ,
22.Արթուր Ալեքսանյան, 2014 թ: