ՈՒՇԱԳՐԱՎ ՄԻՋԱԴԵՊԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի Ներքին Հանդ գյուղում ԱԺ ընտրությունների օրվա հետ կապված ուշագրավ պատմություններ են պարզվում: Սահմանամերձ այս գյուղի տեղամասում քվեարկել են նաեւ զինվորականներ, եւ ահա, ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի ականատես աղբյուրները, զինվորականներն այստեղ բաց քվեարկություն են իրականացրել, դեռ ավելին, մինչեւ քվեաթերթիկը արկղը գցելն իրենց հրամանատարին հերթով զեկուցել են. «Քվեարկել եմ ՀՀԿ-ի օգտին»: Ի դեպ, Ներքին Հանդում ուշագրավ պատմություն է եղել նաեւ քարոզարշավի ընթացքում: Դեռ 2008թ. նախագահի ընտրությունների ժամանակ սահմանամերձ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են պատերազմի հետեւանքով կրած վնասների համար փոխհատուցում տալ, բայց չեն տվել: Երբ քարոզարշավի շրջանակներում այնտեղ է եղել ՀԱԿ թեկնածու Դավիթ Մաթեւոսյանը, հանդիպմանը ներկա է եղել ողջ գյուղը եւ բողոքել: ՀՀԿ-ում իմանալով այդ հանդիպման մասին, հաջորդ օրն իսկ ամեն ընտանիքի 200-հազարական դրամ է տրվել՝ որպես վնասի փոխհատուցում, եւ պահանջել են քվեարկել իրենց խնդիրները լուծած ՀՀԿ-ի օգտին:




Լրահոս