Նիգերիայի իշխանությունները հայտնել էին իսլամական «Բոկո Հարամ» խմբավորման հետ համաձայնության գալու մասին: Սակայն իսլամիստ ծայրահեղականների առաջնորդ Աբուբաքար Շեքաունն իր տեսագրված հայտարարությունում հերքել է երկու կողմերի զինադադարի մասին տեղեկությունները. հայտնում է РИА Новости-ն:
Այդ նույն տեսագրությունում Շեքաուն պատմել է ապրիլին իսլամիստների կողմից առևանգված դպրոցական աղջիկների ճակատագրի մասին:
Ավելի վաղ «Բոկո Հարամն» առաջարկել է փոխանակել աղջիկներին ձերբակալված գրոհայինների հետ, սակայն երկրի իշխանությունները հրաժարվել են: Որոշ ժամանակ անց 57 դպրոցական ազատ է արձակվել, իսկ 219 աղջկա ստիպել են իսլամ ընդունել և ամուսանացրել՝ իրենց կամքին հակառակ: