Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով արգելափակվել են մեքենաներ (3 մարդատար և 4 բեռնատար). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար և 28 մարդատար ավտոմեքենա` 44 ուղևորով (4 կին, 2 երեխա):




Լրահոս