Երեկ՝ երեկոյան, armlur.am-ը տեղեկություն տարածեց, որ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում քննարկում է ծավալվել այն մասին, որ ՀՀԿ-ից շուրջ 69 հոգի ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնելու. մարզպետեր, նախարարներ, Երեւանի նախկին ու ներկա քաղաքապետեր: ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամներին ասել է նաեւ, որ ինքն այս օրերին հանդիպումներ է ունենում կուսակցությունների ղեկավարների հետ: Թե քաղաքական որ ուժերի մասին է խոսքը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մատնանշել: Նա միայն ասաց, որ Ս. Սարգսյանը չի հանդիպել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարին: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ Ս. Սարգսյանն այս օրերին հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ նախագահների եւ ՀՅԴ ղեկավարության հետ՝ քննարկելով իշխանության ձեւավորման հարցերը: Սերժ Սարգսյանի նպատակն այն է, որ բոլոր ուժերը միավորվեն կոալիցիայի կազմում՝ խոստանալով, որ 2013-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ