ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը բաց նամակ է ուղարկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին. Գալստյանը մամուլից է իմացել, որ ինքն այլեւս Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ խորհրդի անդամ չէ, եւ նրա փոխարեն այնտեղ նշանակվել է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Ու զարմանալին այն է, որ առավոտից երեկո «Ֆեյսբուք»-ում գրառումներ անող Աշոտյանը չի համարձակվել հակադարձել Գալստյանին: «Բարոյականության կամ պարկեշտության մասին չարժե խոսել. ցավոք, խորհրդարանական հինգ տարվա փորձառությունս բերեց համոզման, որ մեր քաղաքական իրականության մեջ բարոյականություն փնտրելը զուր ջանք է, չարդարացված ռոմանտիզմ։ Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել (կարծեմ վերջերս Եվրոպայի ժողովրդավարներին անդամագրվեցիք), եւ մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ, եւ ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով»,-գրել է Գալստյանը։
ԱՓՍՈՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ