Նյու Յորքում բացվել է Միջազգային առևտրային կենտրոնի նոր շենքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային առևտրային նոր համալիրը Նյու Յորքում իր դռներն է բացել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով երկվորյակ-աշտարակների կործանումից 13 տարի անց:

3,8 մլրդ արժողությամբ երկնաքերի շինարարությունը տևել է 8 տարի: Ներկայումս այն ԱՄՆ-ում ամենաբարձր շենքն է:

104-հարկանի շենքի տարածքների 60%-ը վարձով է տրվում, պետական ծառայությունները արդեն պայմանագրեր են ստորագրել դրանց վարձակալման վերաբերյալ:

541-մետրանոց երկնաքերը զբաղեցնում է այն տարածքի կենտրոնական մասը, որի վրա գտնվում է փլուզված կենտրոնի թանգարանը, որը բացվել է այս տարի. տեղեկացնում է BBC-ն:

Նշենք, որ նախկին կենտրոնի երկու երկնաքերների կործանման պատճառով զոհվել էր ավելի քան 27 հազար մարդ:

141104003534__78724708_78724707

141104003534__78724788_78724787

141104003534__78725574_78725573

141104003535__78729799_78729798

141104003535__78729803_78729802




Լրահոս