Առաջիկա 3 տարվա համար ԿԲ-ն կանխատեսում է 2.5-5.5 տոկոս գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Կենտրոնական բանկն առավել հավանական է համարում, որ գնաճը Հայաստանում 2012-14 թ.թ. (ինչպես նաեւ 2015 թ. առաջին եռամսյակում) կգտնվի 2.5-5.5% միջակայքում: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ-ի հրապարակած գնաճի հաշվետվությունում: Հատկանշական է, որ ԿԲ-ն գնաճի 5.5%-ից բարձր գտնվելն ավելի քիչ հավանական է համարում, քան 2.5%-ից ցածրը: Իսկ առաջիկա ամիսներին կանխատեսվում է, որ գնաճը կձեւավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Հիշեցնենք, որ տատանումների թույլատրելի միջակայքը 4+-1.5%-ն է, այսինքն` առաջիկայի համար կանխատեսվում է 3-4% գնաճ:




Լրահոս