Մովսիսյանը Ձյուբային ցույց տվեց, թե ինչպես պետք է խաղա հարձակվողը. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Sovsport.ru-ի փորձագետ Վալերի Ռեյնգոլդը կազմել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այդտեղ ընդգրկված է նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Հասկանում եմ՝ Յուրան գոլ չխփեց, սակայն շատ լավ խաղաց: Եվ դա այն դեպքում, որ նա նոր է վերականգնվել վնասվածքից: Նա Ձյուբային ցույց տվեց, թե ինչպես պետք է խաղա հարձակվողը: Չի կարելի խաղադաշտում կանգնել մեկ տեղում: Մինչեւ հիմա հիշում եմ Մովսիսյանի արագացումը ձախ եզրում և գոլային փոխանցումը Չելստրիումին»,- նշել է փորձագետը:

Նշենք, որ Մովսիսյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել էր «Սպարտակի» մեկնարկային կազմում և դարձել գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս