Մագնիսական փոթորիկ երկրի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել: Առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին՝ գեոմագնիսական տատանումների Kp ցուցիչը հասել է 5-ի՝ նվազագույն մակարդակի: Երկրի վրա մագնիսական փոթորկի առաջացումը պայմանավորված է արևի պսակաձեւ անցքից արտանետվող լիցքավորված մասնիկներով: Նման փոթորիկները կրկնվում են Արեւի պտույտներին զուգահեռ, 26-27 օրը մեկ, քանի դեռ անցքը չի անհետացել: 2-3 օրից, երբ Երկիրը դուրս կգա պսակաձեւ անցքի ազդեցության դաշտից, մոլորակի շրջակայքում արեգակնային քամու արագությունը կկարգավորվի՝ հասնելով 300-400 կմ/վ-ի:




Լրահոս