Նոր քաղաքացիական նախաձեռնություն` թիմային խմբով նոր ավագանի ունենալու գաղափարի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիում մայիսի 28-ին, Գյումրիում տեղի կունենա քաղաքացիական նախաձեռնությամբ` թիմային խմբով նոր ավագանի ունենալու գաղափարի շուրջ համախմբման երկրորդ ժողովը: Հրավիրվում են բոլոր նրանք, ովքեր կամենում են առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքի շահերին ու խնդիրներին հետամուտ ավագանի ունենալ, նրանք, ովքեր կկարողանան թեկնածու լինելով կամ գաղափարը պաշտպանելով, թեկնածուներին այս կամ այն կերպ սատարելով, քաղաքի առաջ ծառացած հսկայական խնդիրները լուծելու ուղղությամբ արդյունավետ եւ նորարարական գաղափարներով նպաստել թիմային ավագանու թեկնածության առաջխաղացմանը եւ հաղթանակին: 2012 թվի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրին ունենալու է 21 հոգանոց ավագանի: Այս նախաձեռնությունն առաջադրելու է 10-12 կամ գուցե 15 թեկնածու:    
Հանդիպմանը հրավիրվում են նաեւ հետաքրքրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, բլոգերները եւ քաղաքացիական լրագրողները: Նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 18-ին Սախարովի անվան իրավապաշտպան կենտրոնի Գյումրիի գրասենյակում, մասնակցել են ավելի քան 30 հոգի: Մասնակիցները պաշտպանել են նախաձեռնությունը, մի քանի հոգի հրաժարվել են 2012 թվի սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրիի ավագանու անդամության համար առաջադրվելու առաջարկներից, բայց պատրաստակամություն հայտնեցին սատարել նախաձեռնությունը` ինչպես կարողանան: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, հետագայում այն վերածել շտաբի, ունենալ հիմնադրամ, համախմբել հանրության շահագրգիռ անդամներին այս գաղափարին շուրջ, ունենալ թիմային իրատեսական քառամյա աշխատանքային ծրագիր եւ քաղաքի զարգացման հայեցակարգ` առաջիկա 20-30 տարիների համար, վարել թիմային քարոզչություն, հնարավոր թեկնածուներին ներկայացնել հանրությանը որպես նույն գաղափարի ջատագովներ, եւ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր 10-12 թեկնածուներից ովքեր կընտրվեն Գյումրիի ավագանու 6-րդ գումարման (2012-2016) անդամներ, առաջնորդվել թիմային ծրագրով եւ հետեւողականորեն պայքարել քաղաքի խնդիրները լուծելու ուղղությամբ:




Լրահոս