Դելֆինների զանգվածային ինքնասպանություններ Պերուում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պերուում դելֆինները շարունակում են զանգվածային ինքնասպանությունները՝ իրենց ափ նետելով:  Տարվա սկզբից արդեն  ափ են նետվել 900 դելֆիններ,-հայտնում է BBC -ին: Պերուի բնապահպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ կենդանիները սատկել են բնական պատճառներով, սակայն դա չի համոզել բնապահպաններին: Կառավարությունը բացառում է, որ զանգվածային անկումը կապված է նավթի արդյունահանման հետ: Բնապահպաններն էլ պնդում են, որ հորատման սարքերի աղմուկը մահացու է եղել կենդանիների համար




Լրահոս