ՀՀԿ տատիկը ոստիկանության Կենտրոնի բաժնում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ տատիկը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ պարզվում են միջադեպի հանգամանքները: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց սոցիալական խնդիրներից բողոքող քաղաքացիների ու ՀՀԿ տատիկի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Վերջինս փայտով հարվածել է իր տարեկից կանանցից մեկին։

Տատիկը ստաժավոր աղմկարար է: Նույնիսկ դժվար է հիշել, թե արդեն քանի տարի է՝ նա ամեն հինգշաբթի իր ծղրտոցով խլացնում կառավարության բակում հավաքված բողոքավորների ելույթները: Եվ տարօրինակ է, որ ոստիկանությունը նոր է նկատում քաղաքի կենտրոնում հասարակական կարգը անդադար խախտող այս կնոջը:

Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ՀՀԿ տատիկը, քաղաքական դիրքորոշումը փոխելով, սկսեց գովել Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին:

Տեսանյութը` A1+-ի:




Լրահոս