Ջրհեղեղ՝ Իտալիայում. ջրի տակ են անցել տներ ու ճանապարհներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները վերացնում են ջրհեղեղի հետևանքները: Երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում գետերը դուրս են եկել ափերից և մեծ տարածքներ ծածկել: Հարյուրավոր բնակելի տներ հայտնվել են ջրի տակ: Որոշ քաղաքներում փակ են դպրոցներն ու պետական հաստատությունները:

Երկաթուղային հաղորդակցությունը խախտվել է, լավ չէ վիճակը նաև ավտոմայրուղիների վրա: Այժմ ցիկլոնը տեղաշարժվում է դեպի երկրի հարավ. տեղեկացնում է Россия 24-ը:

Լեհաստանում արդեն հաշվարկում են ուժեղ փոթորիկի հասցրած վնասները: Այնտեղ քամու արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի: Վնասվել են տասնյակ շենքեր, հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:




Լրահոս