«ՍԱՍ»-ին տուգանել են 1600 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԱՍ գրուպ» ՍՊԸ մաքսային ձևակերպումների մասնագետ Արմինե Ղարագյոզյանը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում և ենթարկվել վարչական պատասխանատվության:

Armlur.am-ը ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկանում է, որ մասնագետը հաշիվ ապրանքագրում ներկրված բեռի արժեքը նշելիս թույլ է տվել սխալ և 18216.96 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ նշել է 18191.68 ԱՄՆ դոլար: Իսկ հաշիվ-ապրանքային արժեքը 88.77 դոլարի փոխարեն լրացվել է 63. 49 դոլար:

Սակայն նշվում է, որ դա արվել է ոչ դիտավորության, այլ անզգուշության հետևանքով: Այն 3334 դրամ պակաս հաշվարկ է առաջացրել: Ընկերության մասնագետը տուգանվել է պակաս հաշվարկված մաքսատուրքի 50 %-ի չափով՝ 1667 դրամով:




Լրահոս