Առավոտ. Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները փող են հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Հանրապետության հրապարակում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մի խումբ ուսանողներ տուփը ձեռքներին շրջում էին ու անցորդներին խնդրում դրամական օգնության տրամադրել: Հավաքում էին անգամ 10 դրամանոցներ: Բանն այն է, որ ակադեմիայի ուսանողներից մեկը Նելլի Ադամյանը, հիվանդ է լեյկոզով [սպիտակարյունություն]: Նրան տարել են Ռուսաստան: Բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ: Help save Nellis life, Օգնեք լեյկոզով հիվանդ Նելլիին պաստառներով Երեանի փողոցներում շրջող ուսանողները նշում էին. որ հասարակ մարդիկ ավելի շատ են օգնում, բան հարուստները:
Կյանքի համար կռիվ տվող Նելլին չգիտի էլ, որ իր համար ակադեմիայի ուսանողները նման դրամահավաք են կազմակերպել: Ավելին` նրան օգնելու համար ակադեմիայի դասախոսական և ուսանողական անձնակազմը նաև բարեգործական ցուցահանդես-վաճառք է կազմակերպել:
Նելլիին քիչ ժամանակ է մնացել: Սպիտակարյունությունը շուտ է տարածվում, եթե հիմա չօգնենք` ուշ կլինի,- ասացին ուսանողները:
 




Լրահոս