ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, Երևան քաղաքում, երեկ, 5 ավտոպատահար է գրանցվել: Մայիսի 23-ին, ժամը 00.10-ին, Աշտարակի խճուղում` “Կարմիր Խաչի” դիմաց, իրար են բախվել “ԳԱԶ-2705-222” և “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով “ՎԱԶ-2107”-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 21.20-ին, “ԳԱԶել-32213” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 02.30-ին, Խաչիկ Դաշտենցի փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Մայիսի 23-ին, ժամը 23.30-ին, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 176/6 տան դիմաց “Սամանդ” մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված “ԵրԱԶ” մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով “Սամանդ”-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բոլոր գործերով կատարվում է քննություն: