Հայացք. Ժառանգությանը կտրուկ հրաժարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին քսան տարում Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենամեծ քաղաքական քայլը քաղաքագետները համարում են “Բարգավաճ Հայաստան”կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` կոալիցիոն կառավարության ձևավորմանը ԲՀԿ-ի մասնակցության աննպատակահարմարության մասին: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների վկայությամբ` իշխող կուսակցությունը շոկի մեջ է: Եվ բնական է, որ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիրի նիստում ոչինչ չի որոշվել: Հավաստի աղբյուրների տվյալներով` իշխող կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարցով դիմել է “Ժառանգություն” կուսակցությանը` առաջարկելով նաև նախարարական պորտֆել: Բայց “Ժառանգությունը”, հետևելով ԲՀԿ-ին, կտրուկ հրաժարվել է:




Լրահոս