Գյուղացուն չի տրամադրվել ցորենի որակյալ սերմեր. Հրաչ Բերբերյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղնախարարությունը չի տրամադրել գյուղացուն ցորենի այն որակյալ սերմերը, որոնք ներկրվել էին Ռուսաստանից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Կառավարության ներկրած սերմացուն շատ լավ վիճակում է, սակայն բոլոր գյուղացիները չէ, որ ստացան այն: Սիսիանի գոտուց ներկրվել է տեղական վերարտադրության սերմացու: Այն վերահսկողությունը, որ պետք է կատարվեր, ձախողեցին: Լավը պահեցին իրենց,-նկատեց Բերբերյանը:

Նշենք, որ խոսքն այն ցորենի սերմի մասին է, որը վաղ հասկակալել է՝ բարձրացել է մոտ 20 սմ, հասկ տվել և դրանք հնարավոր չեն կոմբայնով հավաքել: Սակայն վերջերս գյուղնախարարությունը հայտարարեց, որ դրա պատճառը ոչ թե վատ սերմն է, այլ երաշտը:

Գյուղնախարարության այրերը մի նոր գյուտ արեցին՝ դրանց անվանելով գաճաճային ցորեն, սակայն նման բան գոյություն չունի: Գոնե ասեն՝ կարճացողուն: Բացի այդ, մենք Արարատյան հարթավայրում ջրի խնդիր չունենք, խնդիրը սերմացուն է,- մեկնաբանեց Բերբերյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այն տեղական սերմը, որը տրվել է գյուղացուն՝ զտված ու ախտահանված չի եղել, հակառակ դեպքում նման բան չէր լինի:

Կարծում եմ, որ կառավարությունը մի բան պետք է մտածի, որ օգնի գյուղացուն: Որովհետև նրանք, ովքեր չեն ստացել բերքը, չեն կարողանա հարկերը վճարել»,- ասաց նա:




Լրահոս