Ամերիկացի գիտնականներ պարզել են, որ հղիության ընթացքում ջերմային տենդով հիվանդացած կանայք 2 անգամ ավելի շատ են հակված աուտիզմով կամ այլ մտավոր խանգարումներով երեխա ունենալ, -գրում է Daily Mail-ը: Գիտնականներն ուսումնասիրել են աուտիզմով հիվանդ 538, մտավոր հետամնացությամբ տառապող 163 եւ նորմալ զարգացող 421 երեխաների:
Բոլոր երեխաների մայրերին առաջարկվել է հարցաշար լրացնել, որտեղ ներկայացված են եղել հղիության ընթացքում ջերմային տենդով հիվանդանալու եւ համապաստախան դեղամիջոցներ օգտագործելու վերաբերյալ հարցեր: Պարզվել է, որ աուտիզմով տառապող երեխաների մայրերի մեծ մասը ջերմային տենդ է տարել հղիության ընթացքում, ինչի հետեւանքով նրանք 2 անգամ ավելի շատ են աուտիզմով հիվանդ երեխաներ լույս աշխարհ բերել, քան այդ հիվանդությունից զերծ մնացած մայրերը: Ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվել է, որ հղիության առաջին ամսվա ընթացքում վիտամինների ընդունումը եւս խթանում է սաղմի մոտ աուտիզմի ի հայտ գալուն: