Ուժեղ քամուց ծիրանենին շրջվել է հարեվանի տան վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մասիս քաղաքում, մայիսի 24-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց շրջվել է քաղաքի “Մասիս” կայարանի 2-րդ թաղամասի 1-ին փողոցի թիվ 85 տան տանիքը, ինչից վնասվել է գազատար խողովակը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Հովհաննիսյանը: Տեղում պարզվել է, որ ուժեղ քամուց արմատախիլ է եղել Գագիկ Շահինյանին պատկանող թիվ 75 տան բակում գտնվող ծիրանենին եւ շրջվել է Վ. Կրմեյանին պատկանող թիվ 87 տան տանիքը` 10×30 մ մակերեսով: Տանիքի մի մասն ընկնել է Գայանե Շահինյանին պատկանող թիվ 85 տան տանիքի վրա, մյուսը` տեղաշարժել գազի հաշվիչն ու գազատար խողովակը: Զոհեր եւ տուժածներ չկան: Կստեղծվի հանձնաժողով` հասցված վնասի չափը գնահատելու համար:




Լրահոս