Կախվելու համար ճոպանի փոխարեն օգտագործել է սեփական վերնաշապիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ երեկ՝ ժամը 16:20-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Ռուդիկ Իգիթյանն ինքնասպանության փորձ է կատարել: Այս պահին դատապարտյալը գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մեր տեղեկություններով՝ Ռուդիկ Իգիթյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով (շորթում)՝ 3 տարի ժամկետով: Նրա դատավճիռը օրեր առաջ է կայացվել:

Armlur.am-ին ՔԿՀ մամուլի բաժնից հայտնեցին, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուդիկ Իգիթյանը, հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվելով, խցի մետաղյա ցանցից շապիկով կախվելու միջոցով կատարել է ինքնասպանության փորձ, ինչը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից: Նույն օրը, ժամը 18:35-ին, Ռ. Իգիթյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ




Լրահոս