ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ը ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում: Համաշխարհային հռչակ է ստացել 1956թ.` Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: «Ֆրանսիան ազնավուրացված է»,-գրել են ֆրանսիական պարբերականները: Մինչ այսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ: Իսկ ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»: Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգեւների:
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009թ. մայիսի 4-ից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ազնավուրը միշտ էլ հպարտացել է իր հայկական ծագմամբ ու մշտապես սատար է կանգնել Հայաստանին: Մա՛րդ մեծատառով, ծնունդդ շնորհավոր:




Լրահոս