Հայկական ժամանակ. Համացանցում հայտնի տեսանյութում ծեծվող աղջկան զանգում և սպառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համացանցամ հայտնված աղջիկների ծեծի վերաբերյալ ոստիկանությունը շարունակում է քննություն իրականացնել, ինչը տեսագրություններից մեկի մեջ ծեծի ենթարկվող մի աղջկա համար խնդիրներ է հարուցել:
Թերթի ունեցած տեղեկություններով, այն բանից հետո, երբ տեսանյութերը մեծ աղմուկ են բարձրացրել, և ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել դրանցում երևացող երիտասարդներով ու աղջիկներով, ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր ,զոհինե, սպառնալիքներ հնչեցրել և ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենը անցյալում է, որևէ խնդիր այլևս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:
Ավելի ուշ նույն աղջկան է զանգահարել նաև գործով քննիչը և ասել, որ շտապ ներկայանա ոստիկանություն և գրի, որ ամեն ինչ անցել-գնացել է, և ինքը ոչ մի բողոք չունի: Դրանից բացի, քննիչն ասել է, որ քրեական գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ ուշադրության կենտրոնում, հետևաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու ,ջրվիե: Եվ ահա տուժած աղջիկը գնացել է ոստիկանության բաժին և գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են: Այսպիսով, հարց է ծագում, թե ինչ իմաստ ուներ քննության իրականացումը, եթե դեպքերը պետք է զարգանային նման մեթոդներով:
Ի դեպ, թերթի ունեցած տեղեկություններով, այն աղջիկը, որը տեսագրության մեջ ծեծում է ,ընկերուհունե, ոստիկանությունում բացատրություն է տվել` որպես ծեծի պատճառ նշելով. “Ինքը իմ սրբությանն ա կպել”: Ըստ նրա, ինքն ինչ-որ զրույցի ժամանակ երդվել է ,հոր արևե, իսկ դիմացինը ասել է` սուտ ես ասում, ինչն էլ իրեն հունից հանել է: “Տուժած աղջիկը այժմ սովորում է երևանյան քոլեջներից մեկում, դպրոցից հեռացել էր միջադեպից կարճ ժամանակ անց:




Լրահոս