Մոսկվայում մայրը նորածնին թողել է փողոցում՝ փող չունենալու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի փողոցներից մեկում նորածնի դիակ հայտնաբերելու փաստով քրեական գործ է հարուցվել: Երեխայի մայրը մեղադրվում է նրա սպանության մեջ:
Քննչական մարմնի վարկածով, հղի կինը երեխային խնամել չցանկանալու և ծանր նյութական վիճակի պատճառով ծննդաբերությունից հետո նորածնին դիտավորյալ թողել է փողոցում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նորածինը, ով լույս աշխարհ էր եկել 2-3 օր առաջ, մահացած է գտնվել նոյեմբերի 12-ին: Նույն օրը նրա մայրը ձերբակալվել է:

Մոտ ժամանակներս քննչական մարմինը պատրաստվում է 18-ամյա կնոջը մեղադրանք ներկայացնել: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




Լրահոս