Փակ շուկան քանդելու դեմ հանդես եկողները դիմել են ոստիկանություն.(տեսանյութեր,լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետական հուշարձանների ցանկում ընդգրկված Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի քանդման աշխատանքներից վրդովված մի խումբ քաղաքացիներ, որոնք արդեն իսկ հավաքել են “Փրկենք Փակ շուկան” քաղաքացիական նախաձեռնության ներքո, այսօր դուրս էին եկել բողոքի ակցիայի: Իսկ մինչ նրանք փորձում էին պարզել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան շուկան քանդելու համար, տեղի բնակիչներն էլ իրենց հերթին դուրս եկան ընդդեմ ակցիայի մասնակիցների:Բնակիչները վստահեցրեցին, որ ուրախ են, որ Փակ շուկան քանդում են, քանի որ ըստ նրանց՝ վերջապես տարածքը կազատվի աղբավայրից և մյուսների պես իրենք էլ կօգտվեն բարեկիրթ առևտուր անելու հնարավորությունից: “90-ականներից հետո այստեղ էլ շուկա չկար։ Ավելի լավ է քանդեն, վերացնեն, տուրիստն էլ գա լավ զգա, բնակիչներն էլ լավ զգան”,- ասաց բնակիչներից մեկը:




Լրահոս