Կվերադառնանք ավելի ուժեղ. Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում իր կարծիքն է հայտնել «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանուց կրած պարտության վերաբերյալ:

«Դեռևս ժամանակ ունենք սեփական սխալներն ուղղելու համար: Կվերադառնանք՝ դառնալով ավելի ուժեղ: Առա՛ջ, Հայաստա՛ն»,- գրել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին Պորտուգալիայի հավաքականին պարտվել էր 1:0 հաշվով, իսկ միակ գոլի հեղինակն էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն:




Լրահոս