Բրիգսին խորհուրդ չեմ տալիս մենամարտել Վլադիմիրի հետ. Վիտալի Կլիչկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի նախկին բռնցքամարտիկ, Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն  ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսին խորհուրդ է տվել չշարունակել  իր եղբոր՝ WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի իրավունք ստանալու փորձերը:

«Շենոն Բրիգսը լիովին վերականգնվել է և դարձյալ ձգտում է իր բախտը փորձել Կլիչկոյի հետ մենամարտում, այս անգամ՝ կրտսեր Կլիչկոյի: Նրան խորհուրդ չեմ տալիս շարունակել այդ փորձերը: Շենոնի բախտը բերեց իմ հետ մենամարտում, իսկ Վլադիմիրի դեմ կարող է շատ ավելի վատ լինել»,- նշել է Կլիչկոն:

Հիշեցնենք, որ  Շենոն Բրիգսը վերջին շրջանում անընդհատ հետապնդում է Վլադիմիր Կլիչկոյին և փորձում հասնել նրա հետ մենամարտի:




Լրահոս