Գորիսում մեկնարկեց Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

17 նոյեմբերի 2014 թ., Երևան. Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Գիտելիք հանուն բարեկեցության» համատեղ ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի հերթական փուլը իրականացվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» խորագրի ներքո։

Միջոցառումը մեկնարկեց «Ամեն ինչ սկսվում է խաղաղությունից» նկարչական ցուցահանդեսի բացմամբ, որից հետո տեղի ունեցավ թատերական ներկայացում Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի և Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի սաների մասնակցությամբ։ Այնուհետև աշակերները ներկայացրեցին հատվածներ շարադրությունների մրցույթում հաղթած լավագույնը աշխատանքներից։

«Երեխաները մշտապես գտնվում եմ Beeline-ի ուշադրության կենտրոնում և այս տարվա ընթացքում իրականացված երեխայակենտրոն ծրագրերը ոչ միայն օգնեցին տասնյակ հազարավոր երեխաների կյանքը դարձնել ավելի լավը, այլև պարգևել նրանց դրական զգացմունքեր և վառ տպավորություններ։ Տեսնելով երեխաների ժպտացող աչքերը, խանդավառությունն ու ոգևորվածությունը կարող եմ հստակ ասել, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել. մեր աջակցությունը լինելու է շարունական և ամենուր՝ անգամ Հայաստանի ամենահեռավոր վայրերում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծռայության ղեկավար Տաթև Այրումյանը։

«Մանկական Զարգացման Հիմնադրամը խթանում է երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացի զարգացումը Հայաստանում և կարևորում նման ծրագրերի նախաձեռնումը հատկապես մարզերում: Այսօրվա զարգացող աշխարհում հատկանշական մի շարք երևույթներ կան, ինչպիսիք են` անկայուն քաղաքական և տնտեսական վիճակը, գործազրկությունն ու աղքատությունը, որոնք իրենց արդյունավետ լուծումները պետք է գտնեն այսօրվա սերնդի հետ ակտիվ և առողջ աշխատանքի արդյունքում: Երեխաների պատկերացումների և զգացողությունների միջոցով մենք փորձում ենք վերոնշյալ խնդիրների վրա հրավիրել հանրության և որոշում կայացնողների ուշադրությունը, և հավատացած ենք, որ երեխաների մեջ մարդասիրական որակներ սերմանելն ու զարգացնելը կապահովեն աշխարհում երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը ապագայում», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Ընդհանուր առմամբ, «Այսօրվա աշխարհը երեխաների աչքերով» միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 400 երեխա, իսկ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն շարադրությունների և նկարների հեղինակները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:

Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախումբը: Իսկ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

bb2

bb3

bb4

bb5

 

b1

b2

b3

b4

b5

b6

b7

b8

b9

 




Լրահոս