Եթե մի երկու գիշեր բլինդաժներում քնեիք, լրիվ այլ բան կառաջարկեիք. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ողջունում է սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու միքտը, սակայն վստահ է, որ ավելի լավ առաջարկներ կարող էին ներառվել: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա հայտարարեց.

«Մեր պատգամավոր գործընկերներն առաջարկում են տարբեր արտոնություններ տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին` ուսման վարձի ազատում, անվճար սնունդ, ամուսնության փոխհատուցում և այլն: Վստահ եմ, եթե մի քանի օր էլ լինեիք առաջին գծում, մի երկու գիշեր էլ բլինդաժներում քնեիք, լրիվ այլ բան կառաջարկեիք: Մենք չպետք է մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղության գնանք»,- ընդգծեց Ջհանգիրյանը:

Նրա համար զարմանալի է, որ կառավարությունը սահմանամերձ և սահմանապահ համայնքներ բաժանումը չի դնում: «Խիստ պայմանական է, թե որն է սահմանամերձ, որը սահմանապահ: Նայած թե ինչ տեսակի զինատեսակից են խոցում: Օրինակ, եթե ինքնաձիգով են կրակում գյուղերի վրա, դա մի հեռավորություն է, եթե ասենք զենիթահրթիռային միջոցներից են խոցվում, այլ է: Այսինքն` դրանք բոլորն էլ սահմանապահ են: Մի հասկացությունն ավելի ճիշտ և կիրառելի է»,- նկատեց Գագիկ Ջհանգիրյանը:




Լրահոս