ՊԻՆԳՎԻՆՆԵՐ՝ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի կենտրոնական փողոցներում հայտնվել են 2,15 մ բարձրություն ունեցող պինգվինների հսկա ֆիգուրներ: Դրանք տեղադրվել են Penguin Madrid 2012 բարեգործական ակցիայի շրջանակում:  Իսպանիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տեղադրվել է վառ գույն ունեցող 20 պինգվին:  Ֆիգուրները փողոցներում կմնան մինչեւ օգոստոսի 30-ը, իսկ սեպտեմբերին աճուրդի կհանվեն: Վաճառքից ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքներին, այդ թվում՝ աուտիզմով տառապող երեխաների բուժմանը:




Լրահոս