ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՊԱՏՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանական տարում նրա անվան եռյակը հունիսի 6-ից հանրապետությունում հանդես է գալու համերգային ծրագրերով եւ վարպետության դասերով: Խմբի մենակատարներից մեկի` Կարեն Շահգալդյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ նախատեսվում է ձայնագրել կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները, որոնք գրեթե անհայտ են հանդիսատեսին:
Տրիոն ցանկություն ունի նաեւ ներկայացնել իրենց արվեստը մարզերում: «Դասական երաժշտության նկատմամբ սերը մարզերի բնակիչների համար նման է տիեզերական նավի` սիրում են, բայց չեն տեսնում: Ցանկություն կա մարզեր մեկնել՝ համերգների, բայց եթե բիզնեսի լեզվով խոսենք՝ չկա այդ ապրանքը»,-նշեց Շահգալդյանը:
Այս տարի լրանում է նաեւ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 70-ամյակը, ինչի կապակցությամբ Արամ Խաչատրյանի անվան եռյակը կրկին նախատեսել է միջոցառումներ կազմակերպել:




Լրահոս