ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Ուկրաինայում պետական մակարդակով կնշվի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 195-ամյակը: Այս որոշման օգտին քվեարկել է Գերագույն ռադայի 297 պատգամավոր: Ստեղծվել է նաեւ միջոցառման նախապատրաստման եւ անցկացման հարցերով կազմակերպչական հատուկ կոմիտե: Միջոցառման շրջանակում երկրի թանգարաններում ու գրադարաններում կանցկացվեն թեմատիկ ցուցահանդեսներ` նվիրված արվեստագետի կյանքին ու գործունեությանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. Ղրիմի Թեոդոսիա քաղաքում՝ հայ առեւտրականի ընտանիքում: Ավարտել է ուկրաինական Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիան, իսկ հետագայում ոսկե մեդալով` Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան: Եղել է Ռուսական կայսրության պատվավոր ծովակալը, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը: Մահացել է 1900թ. մայիսի 5-ին:




Լրահոս