Ամանորյա թանկացումները սկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքին շուկայում որոշ սննդատեսակներ օր օրի շարունակում են թանկանալ, այն դեպքում, երբ Ամանորի տոների գնումներին դեռեւս մեկ ամսից ավել ժամանակ կա:

«Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան որոշ սուպերմարկետներում, խանութներում եւ արձանագրեց, որ ներքին շուկայում վերջին մի քանի օրերին կտրուկ թանկացել է ընդեղենը: Օրինակ՝ 1 կգ ընկույզը վաճառվում է 10 հազար դրամով:

Ըստ փորձագետների՝ այս տարի ընկույզի բերքը սովորականից շատ ցածր է եղել: Արդյունքում՝ ներքին շուկայում թեկուզ ոչ այդքան շատ սպառվող, բայց անհրաժեշտ սննդատեսակի դեֆիցիտ է առաջացել: Կարելի է կանխատեսել, որ Ամանորի նախաշեմին ընկույզի գինն է՛լ ավելի կբարձրանա:




Լրահոս