Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե անգլիական ակումբներից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ է քննարկել դրանք:
«Եթե ինչ-որ մեկը զանգի, մենք կխոսենք այդ մասին: Կարծում եմ, որ բացի Գերմանիայից՝ Անգլիան միակ երկիրն է, որտեղ պետք է աշխատեմ: Նրանց լեզուն գիտեմ, իսկ դա շատ կարևոր է աշխատանքում:
Ես չգիտեմ, երբ կավարտեմ աշխատանքս Դորտմունդում, քանի որ չեմ մտածում այդ մասին», – նշել է Կլոպը: