Կասկադից անվճար կարելի է դիտել Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանում, “Կասկադի” վերին հատվածում, հունիսի 6-ի առավոտյան,  կկազմակերպվի հազվագյուտ աստղագիտական երեւույթի դիտում:
“Գուդրայք Ջոն” աստղասերների հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ հունիսի 6-ին տեղի կունենա հազվադեպ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի (Արուսյակի) անցումը Արեգակի սկավառակի վրայով:
Բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կկրկնվի արդեն 22-րդ դարում՝ 2117 թվականին: Այս երեւույթի դիտումը տեղի կունենա հունիսի 6-ին, առավոտյան ժամը 7-ից մինչեւ 9:30, ԿԱՍԿԱԴԻ Վերին հարթակում (Հաղթանակի 50-ամյակի Հուշասյան հարեւանությամբ): Աստղադիտակներից օգտվելն անվճար է:
Զգուշացում. ոչ մի դեպքում չի կարելի նայել Արեւին օպտիկական սարքերի միջոցով առանց հատուկ արեւային լուսազտիչների (ֆիլտր): Այլապես կզրկվե՛ք տեսողությունից:




Լրահոս