Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտն իմ գլխավոր նպատակը չէ. Պովետկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Պովետկինը պատմել էր, որ իր գործակալ Անդրեյ Ռյաբինսկիի հետ դեռ չի որոշել իր հաջորդ մենամարտի օրը:

«Այժմ ես ինձ պահում եմ համապատասխան մարզավիճակում, ձգտում եմ ավելի հաճախ մարզվել: Ընդհանուր առմամբ դա ընդհանուր ֆիզիկական վարժություններ են: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կլիչկոյի վերջին մենամարտին, ապա ես տեսել եմ միայն նոկաուտը, բայց ծրագրում եմ այն դիտել ամբողջությամբ», – հայտարարել է ռուս բռնցքամարտիկը:

Պովետկինը նաև հայտարարել է, որ WBA/WBO/IBF  վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտը չի հանդիսանում նրա կարիերայի գլխավոր նպատակը: «Իմ նպատակն ավելի լավը դառնալն է»,- նշել է Պովետկինը:




Լրահոս