Ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում կտրուկ ընկել է պղնձի գինը: Այդ մետաղի մեկ տոննան արժեր 6 հազար 313 դոլար, որը պղնձի ամենացածր գինն է վերջին 4.5 տարիների ընթացքում: Սա շատ վատ նորություն է մեր տնտեսության համար:
Հայաստանից արտահանման ծավալի մի զգալի մասը գունավոր մետաղների, հիմնականում պղնձի հանքաքարն է, որի գինը ուղիղ համեմատական է բուն մետաղի գնին: Պղնձի ցածր գնի պատճառով նվազում է Հայաստան մտնող արտարժույթը և նվազում են պետբյուջե վճարվող հարկերը: Ռուսական ռուբլու փլուզումից հետո պղնձի գնի նվազումը երկրորդ ուժեղ հարվածն է մեր տնտեսությանը: Դատելով գունավոր մետաղների գների վերջին շրջանում արձանագրվող միտումներից, առաջիկայում ուղնձի էական թանկացում աշխարհում չի սպասվում: Իսկ դա նշանակում է, որ դեպի Հայաստան «պղնձադոլարների» ներհոսքի աճ նույնպես չի սպասվում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս