Մեծ Բրիտանիայում կարող է 10-13 հազար ստրուկ լինել: Այդ մասին, ըստ BBC-ի, տեղեկացնում է երկրի ՆԳՆ-ն՝ ելնելով իր հետազոտությունների արդյունքներից:
Ժամանակակից ստրուկներ են համարվում, մասնավորապես, կանայք, որոնց ստիպում են մարմնավաճառությամբ զբաղվել, տնային կալանքի տակ պահվող անձինք, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր պարտքերի պատճառով հայտնվել են կախվածության մեջ:
Պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թվում են ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ: Նրանց մի մասը ներգաղթել է Ալբանիայից, Նիգերիայից, Վիետնամից և Ռումինիայից: