Քիչ առաջ հայրենադարձված գերի Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, Armlur.am-ին հայտնեց, որ այսօր փայտ կոտրելիս Արսենը պատահաբար հարվածել է աչքին, և նրանք այժմ շտապում են հիվանդանոց՝ արյունահոսությունը դադարեցնելու և վնասված հատվածը վիրակապելու:
«Ես տանը չեմ եղել: Հետ եկա ու տեսա երեսը արյունոտված: Ասեցի՝ ինչ ա էղել, ասեց, թե չի կարում հասկանա՝ կացնով ա խփել, թե փայտի կտորա թռել-կպել դեմքին»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը:
Նա նաև հայտնեց, որ երեկ Արսենին տարել են Բերդի հիվանդանոց՝ բուժզնման: Բժիշկը նշանակումներ է արել՝ միաժամանակ ասելով, որ Արսեն Խոջոյանի մոտ առկա հիվանդությունները բուժելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ: