Ադրբեջանական կողմը տվել է ոչ թե 5, այլ՝ 25 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ երեկ Ադրբեջանի կողմից իրականացված հերթական դիվերսիոն գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը ոչ թե 5 , այլ շատ ավելի մեծ թվով կորուստներ է ունեցել:”Բոլորին է հայտնի՝ եթե ադրբեջանական կողմը ներկայացնում է զոհերի թիվը, ապա դա մի քանի անգամ ավելին է եղել: Մեր տարբեր աղբյուրներից հայտնի են, որ նրանք ունեն մինչև 25 զոհ”,-ասաց փորձագետը:
 Վերջինս նկատում է, թե այս ամենից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը մեկ զոհի դիմաց 10 զոհ ունենալն արդարացված է համարում: ,Ստացվում է, որ նրանք գնալով սադրիչ գործողությունների, լավ տեղյակ են, որ հայկական կողմը պատրաստ է դիմակայել, այսինքն՝ նրանք պատրաստ են կորցնել մի քանի անգամ ավելի զինծառայողներ:Բանախոսի դիտարկամամբ, երբեք Ադրբեջանն այդքան արագ չէր արձագանքել ադրբեջանական զոհերի փաստին, նույնիսկ ոչ հավաստի թվեր ներկայացրել, այլ մշտապես փորձել է ժամանակ շահել: Իսկ ադրբեջանցի 5 զոհերի մասին հնչած հայտարարություններն, ըստ Հովհաննիսյանի, ուղղված էին ԱՄՆ պետքարտուղարին՝ ցույց տալու համար, թե ոչ միայն իրենք են սպանում: 
Ռազմական փորձագետը չբացառեց պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը՝ նշելով, որ հետախուզական մարտերով ադրբեջանական կողմը փորձում է ստուգել մեր պաշտպանության աստիճանը: Իսկ մեր պաշտպանության մակարդակի մասին նա խոսել չցանկացավ, նշելով՝ փորձով տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում:
 Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ ադրբեջանական կողմը հերոսացնում է հայկական խրամատներում մնացած իր դիվերսանտներին, իսկ մենք չգիտենք նույնիսկ մեր իրական հերոսների անունները:
 




Լրահոս