ՀՀԿ–ական պատգամավորների վրա «պլան» է դրված. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է.««Ազգային ժոդովի կանանց մոտ տարօրինակ ակտիվություն է նկատվում, սակայն դա տեղի է ունենում յուրաքանչյուր նստաշրջանի հայտարարությունից հայտարարություն:
Տպավորություն է, թե նրանց վրա է դրված ընդդիմության «պորտը» տեղը դնելու «սուրբ ու հայրենանվեր» առաքելությունը: Երեկվա հայտարարությունների ժամն էլ այս հարցում բացառություն չէր: Հայկ Բաբուխանյանից առաջ ու հետո ելույթ ունեցան դահլիճում մնացած երկու «հատընտիր» ՀՀԿ-ական կանայք՝ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, նրանց վրա կուսակցությունից ի վերուստ «պլան» է դրված, որ ամեն մեկն իր կարողությունների սահմաններում հակադարձի անզուսպ ընդդիմադիրներին, հատկապես գոնե Զարուհի Փոստանջյանին՝ «կանայք՝ կանանց» սկզբունքով:

Մյուս «պրոբլեմային» պատգամավորին՝ Նիկոլ Փաշինյանին հակադարձողներն էլ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանն են: Իսկ ԲՀԿ-ի «խոսողների» վրա «աշխատում» են Կարեն Ավագյանը և էլի մի քանիսը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս