Չորրորդ ինքնիշխանություն. Գեներալների օպերատիվ հավաք` Արմավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” տեղեկություններով, երեկ երեկոյան Արմավիրի մարզում օպերատիվ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հարյուրից ավելի հայտնի մարդիկ: Ասում են, հավաքի մասնակիցների կազմում են եղել բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, ինչպես նաև ռազմական փորձագետներ ու Արցախյան հերոսամարտի մասնակիցներ: Ըստ լուրերի, հավաքվածների մեջ են եղել մասնավորապես ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոս, գեներալ Սեյրան Սարոյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայս, Արցախի պաշտպանության բանակի որոշ հրամանատարներ և այլք: Հանդիպման ընթացքում ներկաները փորձել են վերլուծել և հասկանալ, թե ո՞րն է ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների պատճառը, և եկել են այն եզրահանգման, որ այս ամենի մեջ իր լրջագույն թերություններն ու բացթողումներն ունի նաև հայկական կողմը: Ասում են, բարձրաստիճան գեներալները համոզմունք են հայտնել այն առթիվ, որ հակառակորդին իսկապես պետք է շատ կոշտ ու կոպիտ պատասխան տալ, ընդ որում, ոչ թե մասնակի, այլ լայնածավալ մասշտաբով, որպեսզի նա իր տեղն իմանա: Իսկ հանդիպման ավարտին, երբ Սարոյանր առանձին զրույցի է բռնվել Արցախից ժամանած իր ընկերների հետ, նյարդային տոնով ասել է. “Տղեք ջան, ինչքան էլ մորքուր քեռի բան գնան-գան, բան դուս չի գա, մինչև դրանց սաղի ականջները չքաշենք: Իսկ հենց կռիվը հելավ, սաղով, մեր պատգամավորներով` հարուստ, աղքատ կապ չունի, հանելու ենք ոտքիե: Երեկ, իհարկե, “ՉԻ”-ն փորձել է այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Սարոյանից և ճշտել, թե հարկ եղած դեպքում իրականում նա քանի՞ հարուստի կամ մանդատավորի կարող է տանել դիրքեր, ինչը ցավոք չի ստացվել: Սարոյանը ուղղակի չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: Այդուհանդերձ, անչափ հետաքրքիր կլիներ իմանալ, թե քանի տեղական օլիգարխի նա կարող էր նման խիզախության մղել:




Լրահոս